Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին

Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվականի՝ սեպտեմբերի 22-ին նախարար Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը