Անցքը, որից ընկել էր Ստամբոլցյանը, վերջապես կփակեն20 սեպտեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Պուշկինի 38 հասցեով հին Երևանի նշանակալի շենքերից մեկն է՝ Առաքել Աֆրիկյանի առանձնատունը։ 20-րդ դարի սկզբին կառուցած շենքում ժամանակին ապրել է Սարդարապատի ճակատամարտի հրամանատար Մովսես Սիլիկյանը։ Այժմ այստեղ «հանգրվանել» են Թումո ստուդիաներն ու մի սրճարան։ Երևանցիներին քաջ հայտնի է նաև շենքի պատշգամբների վիճակն ու դրանցից մեկի մեծ անցքը։ Ըստ քաղաքային լեգենդի, դրանից ժամանակին ընկել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը։ Տասնամյակներ ի վեր անմխիթար վիճակում գտնվող պատշգամբներն այժմ նորոգվում են։ Այդ առիթով PanARMENIAN.Net ը Խաչիկ Ստամբոլցյանից փորձեց ստուգել լեգենդի իսկությունը։ Խաչիկ Ստամբոլցյանը հաստատեց, որ, իրոք, ընկել է վերոնշյալ պատշգամբից։ Տասնամյակներ առաջ տեղի ունեցած միջադեպը նա համարում է դավադրություն իր դեմ։ «Անցքը բացել են, ես ընկել եմ: Դա մահափորձ է եղել իմ դեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Էդ անցած էտապ ա, փխրեցրել են, ես կանգնել եմ»,- պատմեց Ստամբոլցյանը: Խոսակցությունների համաձայն, Ստամբոլցյանը նաև շենքի սեփականատերն է։ Ստամբոլցյանը պատասխանեց նաև այդ հարցին։ «Կազմակերպություն է, անձնապես ինձ չի պատկանում: Կազմակերպությունը կապ ունի ինձ հետ, իմ կազմակերպությունն է: Մի մասը՝ երկրորդ հարկը, ինձ է պատկանում, առաջին հարկը ուրիշինն է»,- ասաց գործիչը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |