23 հոկտեմբերի 2008 - 13:30 AMT
Վրաստանը դուրս կգա ԱՊՀ կազմից 2009 թվականի օգոստոսի 18-ին
Վրաստանը դուրս կդա ԱՊՀ կազմից 2009 թվականի օգոստոսի 18-ին: Այդ մասին հաղորդել է ԱՊՀ գործադիր պետքարտուղարի գործադիր կոմիտեի փոխնախագահ Նաուրիզ Այդարովը: Նա նաեւ ասել է, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է անհրաժեշտ գործողությունների իրականացումը, կապված ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու հետ ըստ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության իններորդ հոդվածի: «Այդ հոդվածի համաձայն, ԱՊՀ անդամ պետությունը գրավոր տեղեկացնում է Համագործակցության կազմից դուրս գալու մտադրության մասին` 12 ամիս առաջ: Այդպիսով, ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու օր կհամարվի 2009թ. օգոստոսի 18-ը»,-ընդգծել է Այդարովը:

Համագործակցությունում անդամակցության դադարեցումը ձեւականորեն տեղի է ունենում պետության ներկայացրած հայցից մեկ տարի անց: Ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին ԱՊՀ գործկոմը ստացել է Վրաստանի ԱԳՆ նոտան ԱՊՀ կազմից դուրս գալու մասին: Թբիլիսին այս որոշումն ընդունել է Հարավային Օսեթիայի հակամարտության կապակցությամբ:

Համագործակցության ստեղծման հռչակագիրը 1991թ. դեկտեմբերին ստորագրվել են 11 երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Թբիլիսիի անդամակցումն ԱՊՀ-ին ձեւակերպվեց 1993թ. դեկտեմբերին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դիմումի հիման վրա: