Բարակ Օբաման երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման ուղերձ է հղել «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար` նոյեմբերի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ:



Սենատոր Օբաման հատուկ շնորհակալություն է հայտնել իր ծրագրի օգտին քվեարկած հայերին` Նեւադայից եւ Վիրգինիայից մինչեւ Կալիֆորնիա ու Նյու Յորք: Ի պատասխան բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի, «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպության ղեկավար Արեն Իբրանոսյանը նշել է, որ բոլոր ակտիվիստների անունից շնորհակալություն է հայտնում սենատորին կազմակերպությանն ու հայ համայնքին անկեղծ երախտագիտության համար: Մենք կօգտագործենք մեր թիմի ողջ հնարավոր ոգեշնչումն ու բոլոր ուժերը, որպեսզի սենատոր Օբաման հաղթի նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում»,-ասել է Իբրանոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---