Աղբյուր. Արցախյան կողմը թույլ է տվել, որ ադրբեջանցի զինվորի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից

Աղբյուր. Արցախյան կողմը թույլ է տվել, որ ադրբեջանցի զինվորի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հավաստի աղբյուրների համաձայն` արցախյան կողմը թույլ է տվել, որ դիվերսիայի եկած ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Կարմիր խաչի միջնորդությամբ բանակցություններ են տարվում ադրբեջանցի զինծառայողի դին ստանալու ուղղությամբ։

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---