ՌԴ ԱԳ փոխնախարար. Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևան կայցելի![]() 24 սեպտեմբերի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար շարժվում են բազմակողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ընթանում է ինտնեսիվ քաղաքական երկխոսություն բարձր և բարձրագույն մակարդակով: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան, մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,-ասել է Ռուդենկոն ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ: Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ է կայանալու, որի շուրջ եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |