Թուրքերը նախապատվությունը տալիս են Բարակ Օբամային, չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Թուրքերը հիմնականում անտարբեր են ԱՄՆ նախագահական ընտրությունների հանդեպ, բայց, հասարակական ուշադրության հարցումների համաձայն սենատոր Բարակ Օբամային գերադասում են Ջոն ՄըկՔեյնից: Gallup poll-ի տվյալներով, թուրքերի 22%-ը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում են դեմոկրատների թեկնածուին տեսնել, մինչդեռ ընդամենը 8%-ն են նախապատվությունը տալիս հանրապետականին: 2008թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվախում Gallup-ի հարցումն անցկացվել է 70 երկրներում: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Բարակ Օբաման թուրքերի շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում, բայց ոմանք անհանգստացած են թուրք-ամերիկյան հարաբերությունների փոփոխմամբ, հատկապես Օսմանյան կայսրությունում կատարված եւ պաշտոնական Անկարայի կողմից կտրականապես ժխտվող Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---