Նախագահությունը ՍԾՏՀ-ում անցել է Հայաստանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Տիրանայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ հանդիպումը, որի ժամանակ նախագահությունը կազմակերպությունում Ալբանիայից անցավ Հայաստանին: Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութան ղեկավարը, վկայակոչելով կազմակերպության անցած ուղին, նշեց, որ, չնայած կազմակերպության արձանագրած հաջողություններին, ՍԾՏՀ-ն բարեփոխումների կարիք է զգում կազմակերպության արդյունավետության բարձրացման համար եւ կազմակարեպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:



Ներկայացնելով ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները` Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց հետեւյալ ուղղությունները.



ՍԾՏՀ եւ միջազգային կազմակերպությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացում, Էներգետիկ ոլորտում համագործակցության խթանում, տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցման ենթակառուցվածքների զարգացում եւ բնապահպանական ոլորտում համագործակցության խորացում:



Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու համաձայնագիր` «Ս-ծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման» - «Ս-ծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման » մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---