ԵՏՄ տաքսու վարորդների միասնական ռեեստր կարող է ստեղծվել

ԵՏՄ տաքսու վարորդների միասնական ռեեստր կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական ռեեստր: Համարվում է, որ դա թույլ կտա ազատվել ապօրինի աշխատող, ինչպես նաև կեղծ վարորդական իրավունքներ ունեցող վարորդներից: Այդ մասին հայտնել է ՌԴ Տաքսու զարգացման հանրային ինստիտուտի իրավասությունների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուսը, հայտնում է «Իզվեստիան»:

Այդ առաջարկը սեպտեմբերի 27-ին քննարկվելու է Բիշքեկում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովում: Նոյեմբերին նախատեսվում է գաղափարը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը:

Ըստ փորձագետների, ԱՊՀ քաղաքացիների վարորդական իրավունքների իսկությունը ստուգելն այժմ անհնար է, ընդ որում Մոսկվայում աշխատող տաքսու վարորդների մոտ 60 տոկոսն օտարերկրացի է:

Շվագերուսը պարզաբանել է, որ ՌԴ-ում առևտրային փոխադրումներն արգելված են օտարերկրացիների համար, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսաց լեզուն ճանաչվել է երկրորդ պետական լեզու: Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը համապատասխանում են այդ պահանջին, Հայաստանը՝ ոչ:

Առայժմ պարզ չէ, թե ով է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի ստեղծմամբ: Ավտոմեքենաների միասնական բազայի ստեղծումն արդեն քննարկվել է գործարար շրջանակների հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---