Yandex-ի հիմնադիրը WCIT-ի ընթացքում կխոսի տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագայից

Yandex-ի հիմնադիրը WCIT-ի ընթացքում կխոսի տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագայից

PanARMENIAN.Net - Yandex ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հոկտեմբերին Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: Այս մասին հայտնում է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն:

Վոլոժը հանդես կգա որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից՝ ներկայացնելով տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան:

Ռուսական Yandex տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաև գործադիր տնօրենն է:Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի InfiNet Wireless և հեռահաղորդակցության սարքավորումների CompTek International Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:

Yandex-ն ամենամեծ և ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է մոտ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: Yandex-ը նաև արհեստական բանականության և անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում հոկտեմբերի 6-9-ը: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---