ԶՈւ զինծառայողները միջսեզոնային բաճկոն կունենան

ԶՈւ զինծառայողները միջսեզոնային բաճկոն կունենան

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ միջսեզոնային բաճկոն: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նախատեսվում է նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարը հավելել է, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և հավանության է արժանացել նախարարկան պետաիրավական կոմիտեի նիստում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---