100-ամյակի առթիվ Երևանում Սիլվա Կապուտիկյանի արձանն է բացվել

100-ամյակի առթիվ Երևանում Սիլվա Կապուտիկյանի արձանն է բացվել

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի արձանը: Այն գտնվում է բանաստեղծուհու անվան թիվ 145 դպրոցում, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է:

Քանդակագործի խոսքով՝ Կապուտիկյանի մարմարե քանդակն իր նվերն է դպրոցին նրա 100-ամյակի առթիվ։

«Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով»,- ասել է Թոքմաջյանը։

Քանդակագործը նշել է, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի որ «չէր ստացվում այն Սիլվան» որն ինքն էր ուզում:

Հայաստանում բանաստեղծուհու ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական մի շարք միջոցառումներ են անցկացվում:

Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Գրական գործունեության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ Պետական մրցանակների, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի է, 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---