Գործադիրն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ, ԱԺ-ն՝ 63,000 դրամ

Գործադիրն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ, ԱԺ-ն՝ 63,000 դրամ

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ՝ գործող 55,000-ի փոխարեն: Այդ մասին ասվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է Aysor.am-ը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 63,000 դրամ:

«Մեր առաջարկից հետո կառավարությունը հանդես եկավ այլ առաջարկով՝ 63 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ», - ասել է Կարապետյանը:

Այս հարցով հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմեն Ուդումյանը նշել է, որ ուժի մեջ մտնելու դեպքում օրենքը կգործի 2020 թվականից՝ նկատելով, որ 5 տարի է՝ նվազագյուն աշխատավարձի բարձրացում չի եղել:

Նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանն էլ իր հերթին ասել է, որ սահմանել են 63,000 դրամ, որովհետև 68,000-ի դեպքում բազային աշխատավարձի խնդիր է առաջանում:

Ուդումյանի խոսքով՝ 68,000 դրամի դեպքում պետբյուջեի վրա բեռը կկազմի ,ոտ 9 մլրդ 734 մլն 400 հազար դրամ, իսկ 63-ի դեպում՝ 7 մլրդ 366 մլն 809 հազար դրամ:

Նա շեշտել է նաև՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---