Jamiroquai-ի համերգի անցկացման վայրը փոխվել է26 սեպտեմբերի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Silk Note Festival փառատոնի անցկացման վայրը տեղափոխվել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի Jamiroquai խմբին: Բոլոր նրանց, ովքեր արդեն գնել էին համերգների տոմսերը, կտրամադրվեն համարժեք տոմսեր Համալիրի մեծ դահլիճում: Այդ մասին ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում: «1․ Եթե գնել եք ձեր տոմսերն առցանց, ապա ձեզ կուղարկենք մեյլ՝ նոր QR կոդով, և կխնդրենք համերգ/ներին ներկայանալ ձեր էլտոմսով՝ ներբեռնած բջջային հեռախոսում։ 2․ Եթե գնել եք տպված տոմսեր, ապա խնդրում ենք այդ տոմսերը մոտեցնել մեր պաշտոնական տոմսարկղ, որը գտնվում է Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում, և մեկ օր հետո մոտենալ ու վերցնել ձեր նոր տոմսերը։ Աշխ․ ժամեր՝ 13։00-23։00, բաց է ամեն օր։ 3․ Եթե ձեր տոմսերը գնել եք www.tomsarkgh.am կամ www.toms.am կայքերից, ապա տոմսերի փոխանակման համար, խնդրում ենք դիմել իրենց»,-ասվում է գրառման մեջ։ Փառատոնի անցկացման վայրը որոշվել է տեղափոխել Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիր փառատոնի մասնակիցների ու հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար, քանի որ այժմյան եղանակային կանխատեսումներով սպասվում է փոփոխական ու ցուրտ նոյեմբեր ամիս։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |