Քարդաշյանը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու նպատակ ունի27 սեպտեմբերի 2019 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի՝ կապված Հայաստանի հետ, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: «Հույս ունեմ՝ առաջիկա այցս Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ Հայաստանում ուղիներ կգտնեմ՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։ Համացանցում տարածված լուրին, թե Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, արձագանքել էր Ամերիկայի հայկական համագումարը: Քարդաշյանը նշել էր՝ ցանկացել է, որ իր բրենդի ապրանքը հնարավորինս լավը լինի և փորձագետների հետ քննարկման արդյունքում համարել են, որ այն արտադրողը կարող է լինել Թուրքիան։ Ամերիկայի հայկական համագումարը Twitter-ում նաև շնորհակալություն էր հայտնել Քարդաշյանին՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երևան՝ հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու: Սա կլինի նրա երկրորդ այցը ՀՀ: Առաջին հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |