Սեյրան Սարոյանի որդին բերման է ենթարկվել

Սեյրան Սարոյանի որդին բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին բերման է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը: Լուրը հաստատել են նաև ոստիկանությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Աշոտ Սարոյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքով: Նախապատրաստվում են նյութեր:

Ըստ աղբյուրի՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, քանի որ վերջինս նեղացրել է Սարոյանի կրտսեր եղբորը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---