Նախարարը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Դիմումը հիմնավոր է

Նախարարը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Դիմումը հիմնավոր է

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիմնավոր է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ ներկայացրած դիմումը: Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից և ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, հայտնում է Panorama.am-ը։

«Ազգային ժողովի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումները կարդացել եմ, թե ինչն են դիտում որպես էական խախտման հիմնավորում։ Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ կողմից արձանագրվել են, ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է, ըստ էության, ողջամիտ ենթադրություն, որոշակի հիմնավորումներով, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում»,- ասել է Բադասյանը:

Նախարարը նաև նշել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը լինելու է ապաքաղաքական կառույց և զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ։ Նախարարը հնարավոր է համարել այդ ռազմավարությամբ ՍԴ-ում առաջացած ճգնաժամը լուծելը:

Բադասյանը պատասխանել է նաև իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերին, նշելով, որ դա նույնքանհնարավոր է, որքան իր ֆինանսների նախարար դառնալը։

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել: Սեպտեմբերի 24-ին Թովմասյանի լիազորությունները կասեցնելու հարցը մտել էր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Ընդունվելու դեպքում այն կուղարկվի ՍԴ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---