ԱԳՆ. ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ գործակցությունը

ԱԳՆ. ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։ Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Նյու Յորքում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխործակցության հնարավորություններին, ինչպես նաև կարևորել են ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:

Երկուստեք դրական է գնահատվել վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրումը և ամրապնդումը։ Շեշտվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---