«Սանիթեքի» հետ պայմանագրերում կեղծ տեղեկությունների պատճառով Երևանը 5,3 մլրդ դրամի վնաս է կրել. Քրգործ կա

«Սանիթեքի» հետ պայմանագրերում կեղծ տեղեկությունների պատճառով Երևանը 5,3 մլրդ դրամի վնաս է կրել. Քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրերի աթռիվ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին,հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է մոտ 5,313,721,900 դրամի վնաս:

Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար:

«Սանիթեք» ընկերությունն օգոստոսին տուգանվել էր՝ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու պատճառով: Սեպտեմբերի սկզբին ընկերությունն, առանց քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվել էր կատարել Երևանի աղբահանության իր պարտականությունը:

«Սանիթեքի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով հասանելիք աշխատավարձը, սակայն ընկերությունից պնդել էին, որ աշխատավարձերի վճարումը կապված է քաղաքապետարանի՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---