ԵՄ պատվիրակության ղեկավար. ՀՀ-ում դատաիրավական ոլորտի բարեփոխումները տպավորիչ են27 սեպտեմբերի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Տպավորիչ է, որ Հայաստանի կառավարությունը շատ ակտիվ ներկայացնում է դատաիրավական ռազմավարությունն ու բարեփոխումներ իրականացնում: Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ պատասխանելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների մասին հարցին, հաղորդում է Panorama.am-ը։ Խոսելով անցումային արդարադատության մասին՝ դեսպանն ասել է, որ դա գործընթաց է և իրենք դեռևս չեն տեսել վերջնական տեքստը, շահարկումներ չեն անում: «Կտեսնենք, թե ինչպիսին է քննարկումների արդյունքը և հետո մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»,-ասել է դեսպանը։ Ազգային ժողովում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացի հետ կապված Վիկտորին նշել է, որ Հայաստանը շատ բարդ գործընթացում է գտնվում և դա ամենաբարդ հարցերից մեկն է: «Ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ քաղաքացին վստահություն չունի դատարանների ու դատավորների նկատմամբ։ Ես արդեն մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությունն ու նրանից բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղղությամբ և ցանկանում եմ ընդգծել՝ եկեք նայենք գործընթացին դրական առումով։ 10 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել այսպիսի կոնֆերանս»,- ասել է Անդրեա Վիկտորին։ Նա խոսել է նաև ՀՀ-ին ֆինանսական աջակցության մասին՝ նշելով, որ կրկնապատկել են աջակցությունը և ունեն կարևոր նախագծեր նաև տնտեսության մեջ՝ փոքր և միջին ձեռնարկատիրություններին աջակցելու համար։ Անդրեա Վիկտորին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար է նշանակվել սեպտեմբերին՝ փոխարինելով Պյոտր Սվիտալսկուն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |