Ռուբինյան. Ադրբեջանը բանակցություններում ազնիվ չէ, ԼՂ խնդրի հանգուցալուծում չի ուզում

Ռուբինյան. Ադրբեջանը բանակցություններում ազնիվ չէ, ԼՂ խնդրի հանգուցալուծում չի ուզում

PanARMENIAN.Net - ԼՂ խնդրի հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում: Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, թե պատերազմի միջոցով կարող են գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- գրել է Ռուբինյանը:

Նա ընդգծել է նաև, որ ԼՂ հակամարտությունը կարող է հանգուցալուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ գործողությունները:

Նույն օրը ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք: Սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել էր առնվազն 1 զոհ։ Զինծառայողի դին մնացել էր միջդիրքային տարածքում, հայկական կողմը թույլատրել էր վերցնել այն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---