«Էրեբունի-Երևանը»՝ հոկտեմբերի 19-ին

«Էրեբունի-Երևանը»՝ հոկտեմբերի 19-ին

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ։

Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2801 տարեկան: Երևանի օրը՝ «Էրեբունի-Երևանը» նշվում է ամեն տարի, դեռևս խորհրդային ժամանակներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---