«Սանիթեքի» աշխատակցները անժամկետ նստացույց են անում. Պահանջը՝ հանդիպել վարչապետին

«Սանիթեքի» աշխատակցները անժամկետ նստացույց են անում. Պահանջը՝ հանդիպել վարչապետին

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության աշխատակցները և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, հայտնում է Aysor.am-ը:

«Նստացույցը սկսված է: Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից», - ասել է Աղեկյանը:

Ավագանու նախկին անդամի խոսքով՝ իրենց չի հետաքրքրում՝ «Սանիթեքն» ու քաղաքապետարանն ինչ մրցակցություն ու կռիվ ունեն, իրենք պահանջում են վճարել աշխատավարձերը:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները չեն վճարվել օգոտոսից, այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է 132 միլիոն դրամ:

Աշխատակիցների վերջին բողոքի ցույցերից մեկից հետո «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար պետք է փոխանցեր 430 միլիոն դրամ, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ «Սանիթեքը» բավական գումար ունի` աշխատակիցներին վճարելու համար, բայց ինչ–ինչ պատճառով չի վճարում։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---