Հայաստանի եւ Ալբանիայի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆԽ նիստին մասնակցելու նպատակով Տիրանայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ալբանիայի իր գործընկերոջ` Լուլզիմ Բաշայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանը - Լուլզիմ Բաշան, ափսոսանք հայտնելով, որ Հայաստանի - Ալբանիայի միջ- երկկողմ հարաբերություններն, ունենալով զարգացման մեծ ներուժ, առ այսօր գտնվել են զրոյական մակարդակի վրա, պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու - երկու երկրների միջ- իրավապայմանագրային դաշտ ձ-ավորելու ուղղությամբ: Նախարարներ Նալբանդյանի ու Բաշայի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նա- միջազգային - տարածաշրջանային հարցերի, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:



Է.Նալբանդյանը Ալբանիայի իր գործընկերջը հրավիրել է այցելելու Հայաստան: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` այցի ընթացքում երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներն ընդգրկող մի շարք համաձայնագրերի ստորագրման նախապատրաստման նպատակով առաջիկայում Հայաստան է ժամանելու Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությունը:



Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանի պատվին ընթրիք է հրավիրել Ալբանիայի փոխվարչապետ Ջենչ Պոլոն:



Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշայի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին երկու երկրների միջ- քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցություն հաստատելու հնարավորությունները - այդ ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---