ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին օգնությունն ավելացնելուն

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին օգնությունն ավելացնելուն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն: Հավելյալ միջոցները տրամադրվելու են Հայաստանին՝ հաջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների:

ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն ընդունել է լրացումը, որը նախաձեռնել էին սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը, հայտնում է Aravot.am-ը Հայ դատի հանձնախմբի վրա հղումով:

Հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 միլիոն դոլար հատկացումների՝ Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 միլիոն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության, 1 միլիոն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։ Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Սենատը իր մտահոգությունն է հայտնել ձգձգված հակամարտության կապակցությամբ և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Բացի այդ Սենատը Պետքարտուղարությանը և USAID-ին կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել Ծրագրերի հանձնաժողովի հետ, ինչը կարող է նպաստել հակամարտության հետագա կարգավորմանը և հոգալ հումանիտար կարիքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---