ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հս. Մակեդոնիայի հետ

ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հս. Մակեդոնիայի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է տարբեր մակրդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---