Թրամփի փաստաբանը չեղարկել է այցը ՀՀ` Պուտինի մասնակցությամբ կոնֆերանսին

Թրամփի փաստաբանը չեղարկել է այցը ՀՀ` Պուտինի մասնակցությամբ կոնֆերանսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, որի մասին հիշատակվում է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցում, չեղարկել է իր այցը Հայաստան: ՀՀ-ն նա պետք է որպես վճարովի խոսնակ ելույթ ունենար ՌԴ կառավարության նախաձեռնած կոնֆերանսում: Այդ մասին գրում է The Washington Post-ը (WP) Ջուլիանիի վրա հղումով:

ՌԴ և ԵՏՄ աջակցությամբ կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան ՌԴ պաշտոնյաներ, գրում է ՌԲԿ-ն:

Դեռևս սեպտեմբերի 27-ի առավոտյան Ջուլիանին հաստատել էր իր մասնակցությունը, սակայն նույն օրվա երեկոյան նա փոխել է որոշումը: Նա հայտնել է, որ այլևս մտադիր չէ մասնակցել միջոցառմանը:

«Չգիտեի, որ Պուտինը լինելու է»,շասել է Ջուլիանին: «Խելամտությունը համարձակությունից նախապատվելի է», ասել է նա:

Իրադարձությունները տեղի են ունենում այսպես կոչված ուկրաինական գործի ֆոնին, որը կապված է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ, որը կայացել է հուլիսի 25-ին: Խոսակցության ժամանակ նախագահները քննարկել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ քրգործի հարուցումը վերսկսելու հարցը, ինչը դեմոկրատները համարում են Թրամփի ճնշում Զելենսկու հանդեպ իր քաղաքական շահերից ելնելով: Խոսակցության մեջ հիշատակվում է նաև Ջուլիանին` Թրամփն առաջարկել էր Զելենսկուն խոսել նրա հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---