Փաշինյան. 24 ժամում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ28 սեպտեմբերի 2019 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Վարչապետն ընդգծել է, որ այս օրերին տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ, որոնց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: «Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այս զորավարժությունները վստահություն են տալի, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, հանրությունը մարտունակ են, իսկ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ կա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |