Հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը փաստող նոր ապացույցներ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի կողմից տարվող հետազոտական - հավաքչական աշխատանքների արդյունքում արձանագրվել են Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված ցեղասպանությունը փաստող նոր ապացույցներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունում, մասնավորապես, Հայոց ցեղասպանությանն առնչվող խիստ կար-որ մի լուսանկարի բնագիր է հայտնաբերվել: Լուսանկարն արվել է 1915թ. Կովկասյան ճակատում, ռուս զինվորականի կողմից: Այն պատկերում է Մուշի շրջանում տեղի ունեցած կոտորածների ընթացքում հրկիզված հայկական գյուղերի բնակիչների մասունքները: Լուսանկարը եզակի է. այն 1917թ. Թիֆլիսում հրատարակված, «Գաղթականական ալբոմի» լավ պահպանված լուսանկարներից մեկն է: Ալբոմը բաղկացած է 62 բացառիկ լուսանկարներից, որոնք ներկայացնում են հայերի դեմ իրագործված մասսայական սպանությունը, սակայն դրանցից պահպանվել են միայն մի քանիսը, ընդ որում` հիմնականում վատ վիճակում: Այսպիսով, «Գաղթականական ալբոմում» զետեղված լուսանկարների վավերականությունը փաստվում է այս եզակի - լավ պահպանված լուսանկարի միջոցով: Լուսանկարի հակառակ կողմում ռուսերեն լեզվով մակագրված է «Թուրքական զորքերի կողմից կենդանի այրված հայերը Շեյխալան գյուղում»: Ավելին, լուսանկարը թվագրված է 74 թվանիշով, ինչը վկայում է ռուս զինվորների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված լուսանկարների ավելի մեծ հավաքածուի գոյության մասին: ՀՑԹԻ-ն հետամուտ է հայտնաբերելու - համալրելու հավաքածուի մյուս լուսանկարները, ինչը կնպաստի Ինստիտուտի նախաձեռնած աշխատանքների հաջողությանը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանն առնչվող լուսանկարների - այլ փաստաթղթերի ու վավերագրերի հավաքագրմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---