Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀՀ կժամանի Իրանի նախագահը

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀՀ կժամանի Իրանի նախագահը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, հայտնում է Mehrnews գործակալությունը:

Այցի մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:

«Գագաթնաժողովում ելույթից և ԵՏՄ հետ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի, Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-ասել է Էսմայեյլին:

Ռոուհանին Երևանում նաև առանձնազրույցներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---