Փոխվարչապետը հուսով է, որ գազի գինը 2020-ին չի բարձրանա

Փոխվարչապետը հուսով է, որ գազի գինը 2020-ին չի բարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 30 տոկոսով գազի սակագնի բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Այն հարցին, թե հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ», հայտնում է Aysor.am-ը։

Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։

2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «գազպրոմ Արմենիան»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---