Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել

Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել

PanARMENIAN.Net - ՀՀ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց, զննություն անցել և կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՔԿՀ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քոչարյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն չի տրվում, այն հրապարակման ենթակա չէ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---