Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Իրանի դատարանը երկրի գործող նախագահ Հասան Ռոուհանիի եղբորը 5 տարով ազատազրկել է՝ կոռուպցիոն գործարքի մեջ մեղավոր ճանաչելով։

Reuters փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչը:

Նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը՝ Հասան Ֆրեյդունը ձերբակալվել էր 2017-ի հուլիսին: Չեն բացահայտվում նախագահի եղբորն ուղղված մեղադրանքի բոլոր մանրամասները:

Ձերբակալման ժամանակ Ֆերեյդունը Իրանի նախագահի խորհրդականն է եղել:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 30-ից Հայաստանում է: Նա մասնակցում է ԵԱՏՄ երկրների բարձրագույն խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---