Նախագահ Գյուլը առանձնացնում է «Հայկական հարցը» Հայաստանի հետ հարաբերությունների հարցից

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք զարգացնել մեր բարեկամությունը Հայաստանի հետ»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ֆրանսիական "France24" հեռուսատընկերությանը տված հարցազրույցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Աբդուլլա Գյուլի խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան հարեւան երկրներ են, եւ ոչ մեկը չպետք է նրանց միջեւ թշնամություն սերմանի: Ընդ որում, Թուրքիայի նախագահը նշել է, որ առանձնացնում է «Հայկական հարցը» Հայաստանի հետ հարաբերությունների հարցից: Մեկնաբանելով իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ` Աբդուլլա Գյուլը հայտնել է. «Այն ժամանակ բոլորն էլ պատերազմի վիճակում էին գտնվում: Օսմանյան Թուրքիայի հայկական ծագումով քաղաքացիները զբաղեցրին թշնամու կողմը, մինչդեռ մեր զորքերը պատերազմում էին երեք ռազմաճակատներում»:



«Մենք բաց ենք արել մեր բոլոր` նույնիսկ ամենագաղտնի արխիվները: Յուրաքանչյուր ոք կարող է աշխատել դրանց հետ: Եկեք պատմաբաններին հնարավորություն տանք հետազոտելու այդ հարցը»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---