Կքննարկվի Մանարյանին և Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը

Կքննարկվի Մանարյանին և Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու նիստում նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Կուբատյանի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Երվանդ Մանարյանը դերասան է, սցենարիստ, աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում որպես ռեժիսորը: 2018-ին արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման:

Միխայիլ Պիոտրովսկին արևելագետ-պատմաբան, արաբագետ, իսլամագետ է, պատմական գիտություների դոկտոր:Պիոտորովսկին 2017-ին արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակին, նա նաև Պետերբուրգի պատվավոր քաղաքաց կոչումն ունի և արժանացել է Ռուսաստանի նախագահի մրցանակին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---