Վերաքննիչն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։

Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։

Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն որ Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։ Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---