Մխիթարյանը, հավանաբար, չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին

Մխիթարյանը, հավանաբար, չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։

Հոկտեմբերի 1-ին Մխիթարյանը Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ-ին ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---