Ֆրանսիայի հայազգի նախկին վարչապետը մեղադրվում է Պակիստանից «ատկատ» ստանալու մեջ

Ֆրանսիայի հայազգի նախկին վարչապետը մեղադրվում է Պակիստանից «ատկատ» ստանալու մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայազգի նախկին վարչապետ Էդուարդ Բալլադուրը և պաշտպանության նախկին նախարար Ֆրանսուա Լեոտարդը մեղադրվում են ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ:

Ինչպես հայտնում է Figaro-ն, մեղադրանքը վերաբերվում է Բալլադուրի օրոք Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված զենքի մատակարարման պայմանագրերին։ Հետաքննող աղբյուրների տվյալներով՝ Բալլադուրը գումար է ստացել դրանցից 1995 թվականի իր նախընտրական քարոզարշավի համար։ 13 միլիոն ֆրանկի՝ 2 միլիոն եվրոյի մասին:

«Ատկատների» վերաբերյալ կասկածանքները հայտնվեցին 2002 թվականին Պակիստանի Կարաչիում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ժամանակ։ Հարձակման հետևանքով 15 մարդ էր սպանվել, որոնցից 11-ը՝ ֆրանսիական նավատորմի անդամ:

Երկու նախկին պաշտոնյաների գործը կքննվի Հանրապետության արդարադատության դատարանում, որը ստեղծված է հենց ներկա և նախկին նախարարների, պաշտոնյաների գործունեության հետ կապված իրավախախտումները քննելու համար:

Բալլադուրը ֆրանսահայ քաղաքական, պետական գործիչ է, 1993-1995 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետ, Ժակ Շիրակի հետ մրցել է 1995 թվականի նախագահական ընտրություններում:

Բալլադուրն այժմ 90 տարեկան է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---