Սինգապուրն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի հետ![]() 1 հոկտեմբերի 2019 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև: ԵԱՏՄ անդամների ու Սինգապուրի ներկայացուցիչները ստորագրել են Ազատ առևտրի համաջայնագիրը, Հայաստանն ու Սինգապուրը՝ Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Հայկական կողմից փաստաթթղթերը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին: Աշխատանքներին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |