Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Հարվարդի համալսարանի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ:



«Հայաստանը մասնակցում է սեւծովյան անվտանգության ծրագրին առաջին իսկ օրվանից: Այս խորհրդաժողովը հնարավորություն է տալիս Սեւծովյան տարածաշրջանի երկրներին ակադեմիական ձեւաչափով ներկայացնել սեփական տեսակետները եւ որոշակի ուղերձ հղել նրա մասնակիցներին տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ»,-ասել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը: Խորհրդաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 30-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---