Մոսկովյան «Արմենիա» ռեստորանը ընդդիմադիրներից հայցով խոշոր գումար կստանա 2 հոկտեմբերի 2019 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի դատավոր Սվետլանա Սամոխվալովան բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ ընդդիմադիրների՝ հուլիսի 27-ի բողոքի ակցիայի առնչությամբ: Պահանջները բավարարվել են մասնակի՝ պատասխանող կողմին պարտավորեցրել են տուժող կողմին 241,5 հազար ռուբլի վճարել՝ «Արմենիան» կես միլիոնից ավելի էր պահանջում: Ըստ «Արմենիայի» ներկայացուցչի, ռեստորանի շաբաթօրյա եկամուտը 155 հազար ռուբլիով թերի է ստացել: Բացի այդ, հուլիսի 27-ին ռեստորանում 40 անձի համար բանկետ պետք է լիներ ավելի քանի 396 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ, գրում է Meduza-ն: Պատասխանող կողմի փաստաբանները պնդում էին, որ «Արմենիան» չի հիմնավորել, թե ինչու է ստիպված եղել փակել ռեստորանը՝ չէ որ նման հրահանգ իշխանություններից չի եղել: Նրանք նաև նշել են, որ բանկետի գնացուցակի պատճենը չի կարելի վնասների ապացույց համարել: Փաստաբան Անդրեյ Տամուրկան հաշվարկել է, որ բանկետի յուրաքանչյուր մասնակցին բաժին էր ընկնում 4,3 կգ ուտելիք: «Մեզ մոտ դա ստանդարտ ճաշացանկ է, չափաբաժինների քաշ: Ճաշկերույթի ցանկը համաձայնեցվել է պատվիրատուի հետ: Բանկետի համար դա շատ չէ»,-ասել է «Արմենիայի» ներկայացուցիչ Հրանտ Խդրյանը: Ավելի վաղ դատարաններն արդեն բավարարել էին «Մոսգոռտրանսի» և «Ավտոմոբիլային ճանապարհներ» ընկերությունների նմանատիպ հայցերն ընդդիմության դեմ՝ ավելի քան 40 մլն ռուբլի ընդհանուր գումարով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |