Նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ դարձնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ 3 հոկտեմբերի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ սահմանող օրինագիծը: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին 1 պատգամավոր է դեմ քվեարկել: Օրինագիծը հեղինակել էին Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Նարեկ Զեյնալյանը: ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշել էր, որ ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ սկզբում առաջարկել են բարձրացնել մինչև 63 հազար դրամ, և այդ չափը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեին բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է և դրանով պայմանավորված հաշվարկվում են պետական աշխատողների աշխատավարձերը։Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կառավարությունն էլ առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Այս դեպքում, ըստ նրա, կբարձրանա բազային աշխատավարձը, արդյունքում նաև փոփոխություններ պետք է լինեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչն արդեն արվել է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |