Ադամ Շիֆ. Թուրքական լոբբին չի կարող ստիպել ինձ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին թուրքական լոբբին խոչընդոտներ է հարուցում կոնգրեսական Ադամ Շիֆի գործունեության համար, միայն սեպտեմբերին 10 հազար դոլար վճարելով նրա ընդդիմախոս Չարլզ Հանին: Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել Ա.Շիֆի գրասենյակում, թուրքական կոալիցիան 2,3 հազար դոլար է տրամադրել Օրինջի մարզում Էրգյուն Ղիրլիքովալիի կազմակերպած միջոցառմանը, ով մի ինտերնետ կայքի հեղինակ է, որի հիմնական նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտումը:



«Թուրքական լոբբին չի կարող ստիպել ինձ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից: Ավելին 1,5 մլն հայեր զոհվեցին անցյալ դարի առաջին ցեղասպանության ժամանակ եւ ոչ մի փող չի կարող ստիպել արտագրել պատմությունը կամ ստիպել ինձ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---