«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրը կալանավորվել է 3 հոկտեմբերի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հետախուզման մեջ գտնմող «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը հոկտեմբերի 1-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ Քննչականի, 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր։ Դրանք ուղարկվել են ՃՈ, ինչկ հետևանքով հափշտակվել է մոտ 1 մլրդ դրամ։ Գործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: «Փաստինֆոն» հայտնում է, որ գործով կալանավորվածներն են Գուրգեն Զաքարյանը և ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը։ Սեպտեմբերի 13-ից լույս 14-ի գիշերն ընկերության համասեփականատեր Ալեքսան Զաքարյանը գրավով ազատ էր արձակվել։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |