Ռուբինյան. Ալիևի պատասխանն ապացուցում է՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում չեն ուզում 4 հոկտեմբերի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», հայտարարել է, որ Ալիևի պատասխանն ապացուցում է, որ Բաքուն հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում: «Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կա բանաձև, որը հակամարտության հանգուցալուծման միակ բանաձևն է, և Ադրբեջանը չի ընդունում դա և շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ «Մեր ԱԳՆ-ն արդեն մեկնաբանել է, որ Հայաստանը հանգուցալուծումը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից»,- հավելել է նա։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |