4 հոկտեմբերի 2019 - 13:14 AMT
ՌԴ-ն ու Ադրբեջանը կշարունակեն գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական գործակցությունը: Այսօր պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ, չնայած, որ ռուսական տեխնիկայի ձեռք բերման շրջանակում մեր նոր կնքված պայմանագրերը կազմում են 5 մլրդ դոլար, որից 3 մլրդ-ն արդեն իրացվել է: Ինչպես ասացի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ,-ասել է նա «Վալդայ» Բանավեճի միջազգային ակումբի ընդլայնված նիստում: