iPhone 11-ի արտադրությունն ավելացրել են մեծ պահանջարկի պատճառով 4 հոկտեմբերի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը խնդրել է մատակարարներին 10%-ով, կամ 8 մլն հատով ավելացնել iPhone 11-ի արտադրությունը, հայտնում է Nikkei Asian Review-ն իր աղբյուրների վրա հղումով: «Այս աշունը ավելի ծանրաբեռնված եղավ, քան մենք ենթադրում էինք: Նախկինում Apple-ը բավականին պահպանողական էր պատվերների հարցում»,-նշել է գործակալության զրուցակիցը, որը ծանոթ է իրավիճակին: Ինչպես նշում է Nikkei Asian Review-ն, Apple-ի նոր բյուջետային սմարթֆոնն ավելի մեծ պահանջարկ ունեցավ, քան ակնկալվում էր: Դա հաստատում է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի ռազմավարության հաջողությունը, որի առանցքում գնորդներին առավել մատչելի սմարթֆոններով գրավելն է թուլացող տնտեսության ֆոնին, գրում է «Վեդոմոստին»: Սեպտեմբերին Apple-ը 3 նոր iPhone ներկայացրեց՝ iPhone 11, iPhone 11 Pro և վերջինիս մեծ տարբերակը՝ iPhone 11 Pro Max: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |