Երկաթուղային բեռնափոխադրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 7.7%-ով 4 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով: Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 76,2 հազար տոննայով, տեղական փոխադրումներն ավելացել են 54,8 հազար տոննայով, իսկ ներմուծումը՝ 35,5 հազար տոննայով: 12․8%-ով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխադրումները: Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 335 հազար ուղևոր, ընդ որում միջազգային փոխադրումներն ավելացել են 13,6%-ով, տեղականները՝ 11,1%: Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունը: Աճել են շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 24,4%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 4,3%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,3%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3%-ով: Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 10 647 գնացք, որից 10 521-ն ընթացել են ըստ չվացուցակի: ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց միջազգային և ներպետական ուղևորատար գնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը: Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ ընկերության ղեկավարը նշել է, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 74 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ծրագրված ցուցանիշների կատարումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |