Երևանի տոնին 150 մլն դրամ կհատկացվի

Երևանի տոնին 150 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի տոնը նախորդ տարիների երկու օրվա փոխարեն այս անգամ կտոնվի մեկ օր և կանցկացվի հոկտեմբերի 19-ին:

Երևանի 2801-ամյակը կնշվի համաչափ. տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում: Տոնակատարության համար համայնքային բյուջեից այս տարի հատկացվել է մոտ 150 մլն դրամ:

2018-ին՝ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, նույն նպատակի համար ծախսվել էր 1 մլրդ դրամից ավելի: Երևանի 2799-ամյակն արժեցել էր մոտ 80 մլն դրամ, 2016-ին տոնակատարություններին հատկացվել էր մոտ 65 մլն դրամ, իսկ 2015-ին՝ մոտ 130 մլն դրամ։

Մայրաքաղաքի օրը վերջին տարիներին տարբեր օրերի է նշվել: Նախկինում այն հիմնականում նշում էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---