ՃՈ. Հոկտեմբերի 6-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները

ՃՈ. Հոկտեմբերի 6-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները

PanARMENIAN.Net - «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»՝ WCIT, միջոցառման պատճառով 2019 թ. Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու՝ Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհներով: Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանությունը:

Մասնավորապես փակ են լինելու՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից՝ դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից՝ դեպի Սախարովի հրապարակ։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---